Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Դի Դիկովսկին փայլուն ելույթ է ունեցել ուկրաինական «Голос Страны» նախագծում

Դի Դիկովսկին փայլուն ելույթ է ունեցել ուկրաինական «Голос Страны» նախագծում
17.03.2016 | 10:31

Հայազգի ջազային երգչուհի Դիանա Դիկովսկին կամ ռուսական շոու բիզնեսում հայտնի Դի Դիկովսկին մասնկացության հրավեր է ստացել ուկրաինական ամենավարկանիշային նախագծից: «Голос Страны» (Голос країни (Voice of the Country) մրցույթի նախնական լսումները հաջողությամբ հաղթահարած երգչուհին կույր լսումներ փուլում հայերենով ու դուդուկի ուղեկցությամբ ներկայացրել է «Դլե Յաման» հայտնի ստեղծագործությունը:
Նախագծի անոնսից պարզ է դառնում, որ մարզիչներից շատերն են պտտվել, իսկ Դիանան ընտրել է ուկրաինական շոուբիզի ամենավառ աստղերից մեկին:
«Վաղուց էի ստացել առաջարկը, բայց միշտ երկմտում էի... 6-րդ սեզոնում որոշեցի մասնակցել և հենց հայկական երգով: Ուրախ եմ, որ կարողացա հուզել մարզիչներին, պատմել իմ հայ լինելու ու հայկական արմատներիս մասին: Իսկ անակնկալները մյուս փուլերում շատ են, սակայն դրանց մասին դեռ իրավունք չունեմ խոսել»,-պատմում է երգչուհին և հավելում, որ այս տարի ևս, հավանաբար, կմասնակցի մեկ այլ միջազգային մրցույթի:
Դիանա Դիկովսկին հայտնի Իգոր Բուտմանի ակումբի ռեզիդենտն է, մոսկովյան ջազային ակումբների ցանկալի արտիստը և բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր:

Դիտվել է՝ 791

Մեկնաբանություններ